կարևոր
4510 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-21 03:22

Գնացեք Շուռնուխ, քանդեք Welcome to Azerbaijan ցուցանակը ու բերեք տնգեք Զվարթնոց օդանավակայանի մուտքի մոտ. Արմեն Աշոտյան

Գնացեք Շուռնուխ, քանդեք Welcome to Azerbaijan ցուցանակը ու բերեք տնգեք Զվարթնոց օդանավակայանի մուտքի մոտ. Արմեն Աշոտյան

Գնացեք Հայաստանի պատմության թանգարան ու ջնջեք Երևանի հիմնադրման ուրարտական սեպագրերը: Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Գնացեք Մատենադարան և այրեք մեր ազգի փառահեղ պատմության մասին ձեռագիր գրքերը:

Գնացեք Հռոմ ու Կոլիզեյի պատերից ձեր տխմար մուրճով ջարդեք Հայաստանի քարտեզները:

Գնացեք մոտակա վիրաբուժական ծառայություն և թլպատվեք;

Գնացեք Շուռնուխ, քանդեք Welcome to Azerbaijan ցուցանակը ու բերեք տնգեք Զվարթնոց օդանավակայանի մուտքի մոտ:

Գնացեք պատմության գրողի ծոցը:

Հ.Գ. Երանի զոհվածներին, որ չեն տեսնում իրենց սխրանքների և հերոսական մահերի դիմաց իրենց պաշտպանված մարդկանց շնորհակալությունը»: