Հայաստանյան ընտրություններին ուշի ուշով հետեւում են Թուրքիայում ու Ադրբեջանում: Հարեւան երկրների նկատմամբ տարածքային բացահայտ նկարտումներ ունեցող Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե իբր Հայաստանը պետք է դադարի տարածքային պահանջներ ներկայացնել հարեւաններին եւ սկսի բարիդրացիական հարաբերություններ կառուցել նրանց հետ:
Չավուշօղլուն հույս է հայտնել, թե Հայաստանում ձեւավորվելիք նոր իշխանությունը դասեր կքաղի նախկին սխալներից:
Թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ նախնական արդյունքներով Նիկոլ Փաշինյանը վստահ առաջատար է: Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում էլ օգտատերերն արդեն շնորհավորում են Փաշինյանին, գրում, թե ամբողջ Ադրբեջանը նրա կողքին է: