ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրությունների Էլեկտրոնային քվեարկության արդյունքները։
Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամները:
Ընտրողների ընդհանուր թիվը՝ 650, ընտրողների թիվը՝ 500։ Անվավեր է ճանաչվել 45 քվեաթերթիկ:
Ըստ այդմ՝
1. «Արդար Հայաստան» կուսակցություն՝ 1 կողմ
2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն՝ 43 կողմ
3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 163
4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն՝ 0
5. Ազատություն կուսակցություն՝ 2
6. «Պատիվ ունեմ» դաշինք՝ 14
7. Միասնական հայրենիք կուսակցություն՝ 1
8. Համահայկական ազգային պետականություն (ՀԱՊ) կուսակցություն՝ 0
9. Լուսավոր Հայաստան կուսակցություն՝ 14
10. Մեր տունը Հայաստանն է կուսակցություն՝ 2
11. «Հանրապետություն» կուսակցություն՝ 17
12. «Հայոց հայրենիք» կուսակցություն՝ 4
13. Ազատ հայրենիք դաշինք՝ 0
14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 3
15. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն՝ 4
16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն՝ 12
17. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 2
18. «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»՝ 3
19. «Ազգային օրակարգ» կուսակցություն՝ 0
20. Վերելք կուսակցություն՝ 14
21. Ազատական կուսակցություն՝ 12
22. «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցություն
23. Հայաստանի եվրոպական կուսակցություն՝ 0
24. Հայաստան դաշինք՝ 135
25. «Ազգային-ժողովրդավարական բեվեռ» համահայկական
կուսակցություն՝ 6
26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն՝ 3