15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Հունիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Էբրահիմ Ռայիսիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Ուրախ ենք մեծապես, որ Իրանի բարեսեր ժողովուրդը ազգային ավանդներին հավատարմությամբ կառուցում է իր երկրի շեն ու բարօր կյանքը։ Մեր մաղթանքն է, որ Ձեր ղեկավարությամբ բարեկամ Իրանը արձանագրի նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ և շարունակի գովարժան ներդրում բերել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման գործին։
Գոհունակություն է Մեզ համար նաև, որ մեր երկու ժողովուրդների երկարամյա բարեկամությունը այսօր շարունակում է ամրանալ մեր պետությունների միջև արդյունավետ գործակցությամբ», - ասված Վեհափառ Հայրապետի ուղերձում։
Հայոց Հայրապետը Իրանի հավատավոր ժողովրդին մաղթել է ապահով խաղաղություն, նորընտիր նախագահին՝ Բարձրյալի մշտական զորակցությունը։