կարևոր
2137 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-20 21:36

Արձանագրված 141 դեպքից որպես հանցագործության մասին հաղորդում ընթացք է տրվել 47-ին․փոխոստիկանապետ

Արձանագրված 141 դեպքից որպես հանցագործության մասին հաղորդում ընթացք է տրվել 47-ին․փոխոստիկանապետ

Այսօր առավոտյան ժամը 08։00-ից մինչ այս պահը քննարկվել և ընթացք է տրվել քվեարկության ընթացքում տեղի ունեցած իրավախախտումներ վերաբերյալ ստացված տեղեկությունները։ Ներկայացնելով քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվություններն ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

«Արձանագրված 141 դեպքերից որպես հանցագործության մասին հաղորդում ընթացք է տրվել 47 դեպքի, իսկ 94–ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար»,-ասել է նա

Ֆիդանյանը նշել է, որ արձանագրված առերևույթ հանցագործության մասին հատկանիշներ պարունակող երեք դեպքը գրանցվել է Երևանում, իսկ մնացածը ՀՀ տարբեր մարզերում։

«47 հարցադրումները հիմնականում վերաբերում են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, տեղամասային կենտրոնում կամ մուտքին հարող տրաածքում բռնություն գործադրելը, կամ բռնության գործադրելու սպառնալիքի 3 դեպք, քվեարկության գաղտնիություն խախտելը՝ 6 դեպք, ընտրակաշառք ստանալը, տալը  խոստանալը, տրամադրելը՝ մեկ դեպք, մեկից ավելի անգամ կամ այլ անձանց փոխարեն քվեարկելը՝ 25 դեպք, քվեարկության գաղտնիությունը խախտելու մեկ դեպք»,- ասել է Ֆիդանյանը և ներկայացրել մյուս խախտումների դեպքերը։

Արա Ֆիդանյանը հայտնել է, որ բոլոր 94 պատահարները գտնվում են ստուգման փուլում։ Նա նաև նշեց, որ «Թեժ գիծ» ծառայությունում մինչ այս ստացվել է 87 ահազանգ, որոնք վերաբերել են մեկը՝ ընտրության օրը քարոզչություն անելուն, չորսը՝ ընտրակաշառքին, երեքը քվեարկությունն ուղղորդելուն, 35–ը՝ տեղամասերում տեխնիկական բնույթի խնդիրներին և 44 տեղեկատվական բնույթի հաղորդումներ են եղել։