կարևոր
2608 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-20 21:14

Ընտրություններին մասնակցել է 1,281,174 ընտրող կամ ընտրողների 49,4%-ը. ԿԸՀ

Ընտրություններին մասնակցել է 1,281,174 ընտրող կամ ընտրողների 49,4%-ը. ԿԸՀ

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի փոխանցմամբ՝ ընտրություններին մասնակցել է 1,281,174 ընտրող կամ ընտրողների 49,4%-ը։

Նշենք, որ 2018-ի դեկտեմբերին կայացած ԱԺ մարտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63 տոկոսը (1 մլն 260 հազար 840 ընտրող):

Երեւանում ընտրություններին մասնակցել է ընտրողների 51,55 %-ը (442 846 ընտրող), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 38,42 %-ը (46 912), երրորդ քաղաք Վանաձորում՝ 47,55%-ը (44 554):

Արագածոտնի մարզ – 58 737 ընտրող (50 տոկոս)

Արարատի մարզ – 113 625 ընտրող (50,87 տոկոս)

Արմավիրի մարզ – 104 880 ընտրող (44,47 տոկոս)

Գեղարքունիքի մարզ – 86 173 ընտրող (45,47 ընտրող)

Լոռու մարզ – 109 141 ընտրող (46.73 տոկոս)

Կոտայքի մարզ – 121 212 ընտրող (50,08 տոկոս)

Շիրակի մարզ – 93 510 ընտրող (41,24 տոկոս)

Սյունիքի մարզ – 66 252 ընտրող (60,38 տոկոս)

Վայոց Ձորի մարզ – 26 132 ընտրող (56,05 տոկոս)

Տավուշի մարզ – 58 666 ընտրող (53,48 տոկոս

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին։ Ընտրվում է Հայաստանի Հանրապետության 8-րդ գումարման Ազգային ժողովը: 

Ընտրապայքարում 25 քաղաքական ուժ է, նրանցից 4-ը՝ դաշինք։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ընտրողների ձայների 5, իսկ դաշինքների դեպքում՝ 7 տոկոսը։

Հանրապետության ամբողջ տարածքում 38 ընտրատարածքներում գործում էր 2008 տեղամաս: Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմվում է ու հրապարակվում մինչեւ հունիսի 21-ի ժամը 8-ը: