կարևոր
1840 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-20 18:40

Ահազանգեր ենք ստանում մահացած մարդկանց ընտրացուցակներում հայտնաբերելու հետ կապված. Ռուբեն Մելիքյան

Ահազանգեր ենք ստանում մահացած մարդկանց ընտրացուցակներում հայտնաբերելու հետ կապված. Ռուբեն Մելիքյան

Իշխող ուժի ուղղորդմամբ արդեն որերոդ դեպքն է գրանցվում, որ կա՛մ ընդդիմադիր ուժի շտաբի անդամները, կա՛մ ընդդիմադիր հայացնքներ ունեցող անձին պարզապես բերման են ենթարկվում, խուզարկություններ են կատարվում շտաբներից, բնակարաններից, մամուլի ասուլիսում հայտարարեց «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Դա էական խոչընդոտ է ընդդիմադիր ուժերի ընտրական գործունեության համար», - ասաց Մելիքյանը։

Նա նշեց, թե հատուկ դիտավորություն է նկատվում Սյունիքում՝ իշխող քաղաքական թիմի համար ինչ-որ թվեր ապահովվելու համար։

«Շատ տարօրինակ է, որ ահազանգեր ենք ստանում մահացած մարդկանց ընտրացուցակներում հայտնաբերելու հետ կապված։ 2017 թվականի դրությամբ այս խնդիրը լուծված էր, բայց մենք հիմա տասնյակից ավելի ահազանգեր ենք ստացել», - ասաց Մելիքյանը։