16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Տելեգրանյան ալիքներից մեկն այսօր հայտնել էր, որ 4/15 տեղամասի դիմաց վաղ առավոտից նախագահի աշխատակազմի պետհամարանիշով մեքենա է կայանված, որն ուղղորդում է ընտրողերին՝ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։
Տեղադրված էր նաեւ տեսանյութ, որտեղ երեւում է մեքենայի պետհամարանիշը։
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը կեղծիք համարեցին՝ հայտնելով, որ նախագահի աշխատակազմում նման մակնիշի եւ պետհամարանիշներով ավտոմեքենա պարզապես չկա: