կարևոր
4174 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-20 15:47

Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն ինքնիշխան ՀՀ-ի․ hիմնական խնդիրն է միացնել պառակտված հասարակությունը

Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն ինքնիշխան ՀՀ-ի․ hիմնական խնդիրն է միացնել պառակտված հասարակությունը

 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի ու Արցախի հանրապետությունների, հանուն հզոր բանակի, սահմանների անձեռնմխելիության ու հասարակության հաշտեցման։

«Մեր հիմնական խնդիրն է միացնել պառակտված հասարակությունը, որտեղ հնարավոր չէ ոչնչի հասնել՝ ոչ անվտանգության, ոչ տնտեսական առաջադիմության»,- նշել է Սարգսյանը:

Արձագանքելով «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիայի ստեղծման մասին հարցին, Սարգսյանն ասել է, որ այդ մասին կխոսեն ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո։

Նա նաև անդրադարձել է իրավապահ համակարգի գործողություններին․ «Ողջ իրավապահ համակարգը, հատկապես՝ քարոզարշավի վերջին օրերին, ակնհայտ հրահանգավորմամբ լծված է մեր դեմ բիրտ ուժ կիրառելուն։ Անօրինական խուզարկություններ, առանց դատարանի որոշման, անօրինական ձերբակալություններ, և այսպես շարունակ։ Առավոտից ուշադիր հետևում ենք իրադարձություններին, կարծում եմ՝ օրվա երկրորդ կեսին միջանկյալ հայտարարություն կանենք, ևս մեկը՝ քվեարկության ավարտից անմիջապես հետո»,- ասել է նա։