կարևոր
1660 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-20 15:04

Այս ընտրություններում կտրուկ աճել է ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ դիմումների քանակը

Այս ընտրություններում կտրուկ աճել է ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ դիմումների քանակը

 2020 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կտրուկ աճել է վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու համար լիազոր մարմին ներկայացրած դիմումների քանակը։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանը։

«Եթե 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում քննարկվել է ընդամենը 2 230 նմանատիպ դիմում, ապա այս ընտրությունների ընթացքում ստացվել է և նույն ռեսուսներով իրականացվել 3 608 դիմումի քննարկում։ Ուսումնասիրությունների արդյունքում 3 536 տեղեկանք, 72 քաղաքացիների դիմում մերժվել է։ Դրանցից 44-ը մերժվել է նաև օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսանալու, իսկ 28-ը վերջին 4 տարվա 1461 օրերի ընթացքում առնվազն 731 օր և ավելի Հայաստանի Հանրապետությունից բացակայելու հիմքով»,- ասաց Մկրտչյանը։

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի խոսքով՝ 2 մերժման որոշում բողոքարկվել է դատական կարգով, դատարանի կողմից մեկ հայց բավարարվել է, մեկը՝ մերժվել։