կարևոր
2314 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-20 14:24

Հեռու չէ հայ ազգի հատուցման պահը և ահեղ դատաստանը ներքին և արտաքին թշնամիների նկատմամբ. Արշավիր Ղարամյան

Հեռու չէ հայ ազգի հատուցման պահը և ահեղ դատաստանը ներքին և արտաքին թշնամիների նկատմամբ. Արշավիր Ղարամյան

Արցախի հերոս, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրում է.

«Բոլոր այն խախտումները, որոնց մասին առավոտից տեղեկանում ենք տարբեր աղբյուրներից, իրականում  փաստում են մեկ բանի մասին և վկայում՝ օտարածին, ապօրինի իշխանությունների հետագա ազգակործան ծրագրերը մինչև վերջ ցանկացած գնով իրականացնելու մղումը:

Շատ ցավալի է, որ այդ ընտրակեղծիքների, բռնությունների և ապօրինությունների «առաջամարտիկի» դերում հանդես են գալիս ԶՈՒ, Ոստիկանության, ԱԱԾ տարբեր «տրամաչափի»  զինվորականներ և պաշտոնյաներ:

Դիմում եմ բոլոր ուսադիր կրող զինվորականներին և նրանց հավասարեցված անձանց մեր հարգարժան գեներալներից մեկի թևավոր դարձած խոսքով՝ «Սթափվեք, գժուկնե՛ր»:

Հիշեք՝ հեռու չէ Հայ ազգի հատուցման պահը և ահեղ դատաստանը ներքին և արտաքին թշնամիների նկատմամբ...»։