կարևոր
1501 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-20 14:01

Իշխան Սաղաթելյանը քվեարկեց հանուն ուժեղ Հայաստանի

Իշխան Սաղաթելյանը քվեարկեց հանուն ուժեղ Հայաստանի

«Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքի Գեղամավան գյուղի 20/16 ընտրատեղամասում մասնակցեց ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը։

«Քվեարկեցի հանուն ուժեղ Հայաստանի, հանուն անվտանգ և կայուն Հայաստանի։ Բազմիցս ասել եմ, որ սա պետություն ունենալ-չունենալու ընտրություն է։ Քվեարկեցի հանուն ուժեղ, բարեկեցիկ, ժողովրդավար և ազգային Հայաստանի»,- իր խոսքում  նշել է Սաղաթելյանը։

«Վստահ եմ, որ մեր ժողովուրդը  արձանագրելու է հաղթանակ՝ պետականություն ունենալու և պետականությունը ժողովրդին վերադարձնելու իմաստով։ Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,-նշել է նա։

No description available.