կարևոր
1333 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-20 13:04

Գեղարքունիքի մարզում ժամը 11-ի դրությամբ քվեարկել է 18 հազար 559 ընտրող

Գեղարքունիքի մարզում ժամը 11-ի դրությամբ քվեարկել է 18 հազար 559 ընտրող

Գեղարքունիքի մարզի 153 ընտրատեղամասերում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները մեկնարկել են ժամը 8-ից եւ մինչ ժամը 11-ի դրությամբ դրանք առայժմ ընթացել առանց խախտումների կամ միջադեպերի։

Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20,21 տարածքային ընտրական հանձնաժողովներից` նույն ժամի դրությամբ մարզում գրանցված 188 հազար 13 ընտրողներից քվեարկել է 18 հազար 559 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 9,8 տոկոսը։ Թիվ 19 ընտրատարածքում քվեարկել է 4 446 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 7,7 տոկոսը, թիվ 20 ընտրատարածքում՝ 6 970 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 13, 6 տոկոսը եւ թիվ 21 ընտրատարածքում՝ 7 143 մասնակից կամ ընտրողների ընդհանուր թվի 8,85 տոկոսը։