կարևոր
2209 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-20 11:35

Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի

ՀՀ երկրորդ և Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղակայված 7/3 ընտրական տեղամասում։ Նա քվեարկության էր եկել տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ միասին:

Հիշեցնենք, որ ասյօր ժամը 08։00-ից մեկնարկել է արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Արտահերթ ընտրություններին 21 կուսակցություն և չորս կուսակցությունների դաշինք են մասնակցում, որտեղ ընդգրկված են 2510 թեկնածու: Ընտրողներ ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 572 ընտրող: