կարևոր
661 դիտում, 3 ամիս առաջ - 2021-06-20 10:58

Կրակոցներ Մասիսի Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղաամսում. Ոստիկանությունը քննում է միջադեպը

Կրակոցներ Մասիսի Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղաամսում. Ոստիկանությունը քննում է միջադեպը

Հունիսի 20-ին` ժամը 8.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել:
 

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ գազային ատրճանակից կրակոց է հնչել: Ատրճանակը վերցվել է: Հանգամանքները պարզվել են:

Կատարվում է քննություն: