կարևոր
4858 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-20 10:07

Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով հակաքարոզչական թռուցիկները կազմակերպել է իշխող իշխող կուսակցությունը. Ընտրությունների վերահսկման կոմիտե

Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով հակաքարոզչական թռուցիկները կազմակերպել է իշխող իշխող կուսակցությունը. Ընտրությունների վերահսկման կոմիտե

Ընտրությունների վերահսկման կոմիտեն հայտարարություն է տարածել.

«Ընտրությունների վերահսկման կոմիտեն տեղեկություն է, ստացել որ ողջ Երևան քաղաքի տարածքում տարածված՝ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով հակաքարոզչական թռուցիկները կազմակերպել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ներգրավելով Երևանի համայնքային կազմակերպության աշխատակից հանդիսացող և գիշերը քաղաքի մայթերն ու փողոցները մաքրելու պարտականություն ունեցող անձանց։ Նրանց հանձնարարվել է այցելել ՔՊ գրասենյակներ և ստանալ թռուցիկների փաթեթները»։