կարևոր
2221 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-20 08:03

Հայաստանում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

Հայաստանում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

Այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են։ Ընտրվում է Հայաստանի Հանրապետության 8-րդ գումարման Ազգային ժողովը:
2008 ընտրական տեղամասերում քվեարկությունը կանցկացվի ժամը 8-ից մինչև 20-ը:

Ընտրապայքարում 25 քաղաքական ուժ է, նրանցից 4-ը՝ դաշինք։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ընտրողների ձայների 5, իսկ դաշինքների դեպքում՝ 7 տոկոսը։

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել էր հունիսի 7-ին եւ տեւել է մինչեւ հունիսի 18-ը ներառյալ: 

Ըստ Ոստիկանության հրապարակած տվյալների՝ ընտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 578 հազար 678 մարդ:

Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 49 եւ տեղական 68 լրատվամիջոց: Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 եւ տեղական 19 կազմակերպություններ: Հանրապետության ամբողջ տարածքում 38 ընտրատարածքներում գործում է 2008 տեղամաս: Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմվում է ու հրապարակվում մինչեւ հունիսի 21-ի ժամը 8-ը: