կարևոր
4981 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-19 23:45

ԿԸՀ-ը նիստ է գումարել. քննվում է վարչապետի ժ/պ-ի կողմից լռության օրվա կարգը և վարչական ռեսուրսի չարաշահման խախտումները

ԿԸՀ-ը նիստ է գումարել. քննվում է վարչապետի ժ/պ-ի կողմից լռության օրվա կարգը և վարչական ռեսուրսի չարաշահման խախտումները

Քիչ առաջ ԿԸՀ-ն սկսեց քննել այսօրվա լռության պահպանման կարգի խախտումը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ ԿԸՀ-ի նիստի ընթացում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց դիրքորոշումները։

Արամ Վարդևանյանը Yerevan.Today-ի հետ զրույցում նշել է, որ շեշտը դրել է այն հանգամանքի վրա, որ 26 ուժերից և ոչ մեկի վարչապետի թեկնածուն չէր խախտել լռության պահպանման կարգը․ «Համեմատականներ տարվեցին նաև Արմեն Չարչյանի մասնակցությամբ ձայնագրության և այսօրվա վարչապետի տեսաուղերձի միջև։ Առաջին  դեպքում Չարչյանինը ստացվում է անհայտ  աղբյուրից ձայնագրություն, իսկ վարչապետի ժ/պ-ի դեպքում՝ պաշտոնական ֆեյսբուքյան էջից տեսաուղերձ, որը նաև լրահոս է ծառայում լրատվության համար»։

Վարդևանյանը նշել է նաև, որ նիստի ընթացքում նաև նոր հանգամանք է  պարզվել․ «Նիկոլ Փաշինյանի երկայացուցիչը հայտնեց, որ վերջինս  այսօր վերադարձել է արձակուրդից, և մեր ճշգրտող հարցին, թե արդյո՞ք վերջինս վերադարձել է, նա հաստատակամ պատասխան տվեց։ Այդ ժամանակ մենք պնդեցինք, որ հարցը դիտարկվի ոչ միայն լռության պահպանման խախտման հիմքով, այլ նաև վարչական ռեսուրսի չարաշահմամբ»,- ասաց փաստաբանը։

ԿԸՀ-ն 30 րոպե ընդմիջում վերձրեց այս նոր հանգամանքի ուսումնասիրման համար, որից հետո նիստը կվերսկսվի։