12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ինչպես գիտեք Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ դատական ակտը պետք է հրապարակվեր այսօր ժամը՝ 20։00-ին, սակայն հրապարակումից առաջ ժամը՝ 19։34-ին դատավորի օգնականից տեղեկացանք, որ նշանակված ժամին որոշման հրապարակումը տեղի չի ունենալու, իսկ թե կոնկրետ երբ կհրապարակվի դատական ակտը դատավորի աշխատակազմից որեւէ տեղեկատվությու չի հաղորդվել եւ չի հաղորդվում մինչ այս պահը: Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Այս ամենը թույլ է տալիս պաշտպանության կողմին ողջամտորեն ենթադրելու, որ դատարանի նկատմամբ հենց այս պահին բիրտ չնշումներ են գործադրվում իշխանության համար ցանկալի որոշում կայացնելու առումով։ Սա եւս մեկ հաստատում է այն հանգաշանքը, որ պ-ն Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։
Հորդորում ենք դատավորին հավատարիմ մնալ իր երդմանը , մերժել բոլոր տեսակի չնշումները եւ գործել բացառապես օրենքով»։