կարևոր
2071 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-19 23:00

Որ ընտրատեղամասերում են քվեարկելու «Հայաստան» դաշինքի առաջնորդները

Որ ընտրատեղամասերում են քվեարկելու «Հայաստան» դաշինքի առաջնորդները

Yerkirmedia.am-ը ներկայացնում է, թե, որ ընտրատեղամասերում են քվեարկելու «Հայաստան» դաշինքի առաջնորդները․

Հունիսի 20-ի ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ և Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կքվեարկի 7/3 ընտրական տեղամասում (հասցե՝ Երեւան, Բաշինջաղյան փող. 2-րդ նրբ., 4, թիվ 47 մանկապարտեզ ), ժամը՝ 10:30-ին:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կքվեարկի 20/16 ընտրական տեղամասում (հասցեն՝ Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղամավան 1-ին փողոց, 1-ին նրբանց, 18 շենք, Գեղամավանի միջնակարգ դպրոց), ժամը 13:00-ին:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը կքվեարկի 4/53 ընտրական տեղամասում (հասցե՝ Երեւան, Կիեւյան 16, Հայգույղշիննախագիծ ինստիտուտ), ժամը՝ 11:30-ին: