կարևոր
2629 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-19 22:48

«Հայաստան» դաշինքի անդամներին խիստ անհագստացնում է այն հանգամանքը, որ մինչ այս պահը դատարանը չի հրապարակել իր որոշումը՝ պրոֆեսոր Չարչյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ

«Հայաստան» դաշինքի անդամներին խիստ անհագստացնում է այն հանգամանքը, որ մինչ այս պահը դատարանը չի հրապարակել իր որոշումը՝ պրոֆեսոր Չարչյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ

«Հայաստան» դաշինքի անդամներին խիստ անհագստացնում է այն հանգամանքը, որ մինչ այս պահը դատարանը չի հրապարակել իր որոշումը՝ պրոֆեսոր Չարչյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Գևորգյանը։

«Տարօրինակ է, որ այս ամենը տեղի է ունենում պայմաններում, երբ պրոֆեսորն ունի առողջական խնդիրներ, և նրա՝ ժամ առաջ ազատության մեջ գտնվելը կենսական խնդիր է: Այս ամենն առավել մտահոգիչ է տարածվող խոսակցությունների ֆոնին, որ դատարանի վրա ճնշումներ են գործադրվում՝ Ա. Չարչյանի ազատման գործընթացն առավելագույնս ձգձգելու նպատակով: Կարծում ենք՝ դատարանը պետք է չտրվի ճնշումներին և րոպե առաջ հրապարակի որոշումը»: