Բժշկական գենետիկայի կենտրոնը՝ տնօրեն պրոֆեսոր Թամարա Սարգսյանի գլխավորությամբ, հորդորում է իրավապահ մարմիններին անհապաղ ազատ արձակել հարգարժան և վաստակաշատ բժիշկ, Հայաստանի հանրապետության պատմության կերտման մեջ իր ուրույն վաստակն ու ներդրումն ունեցող, Արցախյան երեք պատերազմներին բացառիկ հայրենասիրություն ցուցաբերած, արժանապատիվ հայ, պրոֆեսոր Արմեն Չարչյանին և գործել բացառապես օրենքի շրջանակներում՝ զերծ մնալով անձի արժանապատվությունն ու հեղինակությունը նսեմացնող գործողություններից: