Դատարանը հրապարակում է պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով որոշումը. ուղիղ
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, իսկ որպես ձերբակալման հիմք նշված է հանցանք կատարելուց անմիջապես հետո բռնվելը, որպես նպատակ՝ հանցագործությունը կատարելուց հետո Արմեն Չարչյանի փախուստը կանխելու, ինչպես նաև նրա կողմից ընտրողների ազատ կամքի իրականացմանն ապօրինի խոչընդոտելու առկա վտանգը չեզոքացնելու նպատակներով։ Մինչդեռ՝ Չարչյանն ընդհանրապես չի ընդունում ձերբակալման հիմնավոր կասկածը, քանի որ որևէ տեսակի հանցագործություն չի կատարել, և այդ կասկածանքը որևէ աղերս չունի իրավաբանության հետ, դիտարկում է որպես իր նկատմամբ իրականացվող բացառապես քաղաքական հետապնդում, քանի որ հանրահայտ փաստ է, որ ինքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է։