կարևոր
6706 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-19 20:05

Սկանդալ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում. հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներ

Սկանդալ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում. հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներ

Սկանդալ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում:

Տեղամասային ընտրական հանձնաժողովում «Փաստինֆո»-ի աղբյուրի փոխանցմամբ` քվերաթերթիկներն ստանալու ընթացքում հանձնաժողովի անդամներն ու դիտորդները նկատել են, որ «Պատիվ ունեմ» դաշինքի` մի քանի հարյուր քվեաթերթիկների վրա կան կողմնակի նշումներ` կատարված կապույտ գույնի թանաքով, որոնք ենթադրաբար կարող են առիթ հանդիսանալ այդ քվեաթերթիկները չեղյալ համարելու համար:

Հիշեցնենք, որ նման նշումներ հայտնաբերվել են նաեւ «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկներ վրա, ինչի մասին բարձրաձայնել էր փաստաբան Արամ Վարդեւանյանը` հարցի վրա հրավիրելով ԿԸՀ-ի ու դիտորդների ուշադրությունը` ակնկալելով ստանալ սպառիչ պատասխան: