Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության «մահվան խմբի»` F խմբի երկրորդ տուրում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը մրցեց Հունգարիայի հետ:
Բուդապեշտում կայացած խաղի առաջին կեսի ամբողջ ընթացքում նախաձեռնությանը տիրում էր Ֆրանսիան: Աշխարհի գործող չեմպիոններն անդադար գրում էին, իսկ հունգարները փորձում էին երբեմն-երբեմն հակագրոհում էին: Եվ խաղակեսի ավելացված րոպեին` արագ հակագրոհի արդյունքում Ֆիոլոն առաջ մղեց Հունգարիայի ազգային թիմին: Երկրորդ կեսի մեկնարկից կրկին «առաջին համարով» գործում էր Ֆրանսիան և գոլն իրեն երկար սպասեցնել չտվեց: 66-րդ րոպեին ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեց և հաշվի հավասարությունը վերականգնեց Անտուան Գրիզմանը:
Հունգարիա-Ֆրանսիա` 1:1:
Երրորդ` վերջին տուրում կկայանան հետևյալ խաղերը` Գերմանիա-Հունգարիա, Պորտուգալիա-Ֆրանսիա: