կարևոր
1855 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-19 14:32

Տեղեկացնենք հասարակությանը, որ դա բացարձակ սուտ է. կհանդիպենք դատարանում, պատրաստվեք. պրոֆեսոր Չարչյանի պաշտպանների հայտարարությունը

Տեղեկացնենք հասարակությանը, որ դա բացարձակ սուտ է. կհանդիպենք դատարանում, պատրաստվեք. պրոֆեսոր Չարչյանի պաշտպանների հայտարարությունը

Արմեն Չարչյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանի և Արամ Վարդևանյանի հայտարարությունը․

«ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ իբր քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հաստատվել է ձայնագրության մեջ առկա դեպքի փաստն ու բովանդակությունը։

Տեղեկացնենք հասարակությանը, որ դա բացարձակ սուտ է։ Պարոն Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը առավոտյան արձակուրդի պայմաններում առանց որևէ ծառայողական կախվացության իր գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը, սակայն ոչ այդ անհայտ աղբյուրից հրապարակված ձայնագրության մեջ արտացոլված խոսակցության բովանդակության փաստը։ Կարծում ենք, որ դրանց տարբերությունն ակնհայտ է։ Հա, ի դեպ պարոն Չարչյանը հաճախ է զրույց ունենում աշխատակիցների հետ ինչպես և յուրաքանչյուր հեղինակավոր բժիշկ։ Ուստի հորդորում ենք քրեական հետապնդման մարմիններին չգցել հասարակությանը մոլորության մեջ, գործել բարեխիղճ ձևով, րոպե շուտ դադարեցնել այս խայտառակությունը, հակառակ դեպքում հետայսու ստանալու են կոշտ պատասխաններ։ Մնացին ժամեր դատարանում հանդիպելու համար, պատրաստվեք»։