Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե նախընտրական վերջին օրով՝ «լռության օրով», հերթական անգամ չխախտեր օրենքը։ Այս մասին գրառում է կատարել Ռազմինֆո կայքի խմբագիր Կարեն Վրթանեսյանը։
«Օրինակ՝ Սուրեն Պապիկյան, նախարարի պաշտոնակատար և ՔՊ նախընտրական շտաբի ղեկավար, լռության օրով բացահայտ քարոզչությամբ է զբաղված...
Մանե Գևորգյան՝ կառավարության բարձրաստիճան պաշտոնյա, նույնը...
Հուսանք, որ այս անօրեն լակոտակրատներին հաշված օրեր են մնացել անպատժելիությունը վայելելու...
Հ.Գ. Նիկոլի լայվը լսելու ո՛չ հավես ունեմ, ո՛չ ժամանակ, չեմ զարմանա, եթե դա էլ է նախընտրական քարոզչություն...»:
Հավելենք, նաև, որ վաղ առավոտից ֆեյսբուքյան օգտատերերն ու լրատվականները ձեռնպահ էին մնում օրենքի պահանջը խախտելուց, մինչդեռ Փաշինյանի ու թիմակիցների հերթական ապօրինությունից հետո, համացանցը հեղեղվեց քաղաքական կոնտենտով:
Նախ՝ ՔՊ շտաբի պետ Սուրեն Պապիկյանը փոխեց իր ֆեյսբուքյան էջի լուսանկարը ընտրական ցուցակի թվով, ապա Փաշինյանը մտավ ուղիղ եթեր, հիմա էլ իշխանական ֆեյքերն ու պաշտոնյաներն են քարոզչություն անում: