08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսուքյան էջում տեղեկացրել է, որ ոստիկանությանը հանձնարարվել է հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին «Քաղացիական պայմանագիր» կուսակցության հավաքին հարկադրաբար տանելու տեղեկությունների հանգամաքնների կապակցությամբ ստուգողական գործողություններ իրականացնել:
«Տարատեսակ շահարկումները հաշվի առնելով՝ հարկ եմ համարում նշել, որ «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին «Քաղացիական պայմանագիր» կուսակցության հավաքին հարկադրաբար տանելու վերատառությամբ ուղեկցվող տեսանյութը համացանցում հրապարակվելուց անմիջապես հետո արձանագրվել է ՀՀ դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում, ինչի կապակցությամբ Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից ոստիկանությանը հանձնարարվել է դրանում նշված հանգամաքնների կապակցությամբ ստուգողական գործողություններ իրականացնել:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից երեկ համապատասխան հայտարարության տարածումից հետո դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստել և այդ շրջանակում ստուգման առարկա դարձնել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նմանատիպ հնարավոր դրսևորումների առկայությունը, այդ թվում՝ դրանց «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վ. Գաբրիելյանի հնարավոր առնչությունը», - գրել է Աբրահամյանը: