Ռուսաստանի Կեմերովոյի մարզում մարզիկ-պարաշյուտիստների տեղափոխող թեթեւ-շարժիչավոր ինքնաթիռ է վթարի ենթարկվել:
Ինքնաթիռում եղել է 24 մարդ: Զոհվել է 9 հոգի՝ 2 օդաչու ու 7 պարաշյուտիստ: 15-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր:
Նշեմ, որ Տանայ օդանավակայանից օդ բարձրանալուց որոշ ժամանակ անց ինքնաթիռի հրամանատարը հաղորդել է, որ շարժիչներից մեկը չի աշխատում. որոշում է ընդունվել վերադառնալ օդանավակայան: Սակայն շրջադարձի ժամանակ ինքնաթիռը քսվել է ծառերի սաղարթներին ու ընկել Ժուրավլյովո բնակավայրի մոտ: