16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Մեր հարավային հարեւանը նոր նախագահ ունի: Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հաղթել է այդ երկրի նախագահական ընտրություններում՝ հավաքելով մոտ 17,8 մլն ձայն:
Իսլամական Հանրապետության ընտրությունների անցկացման շտաբի ղեկավար Ջամալ Օրֆը հավելել է, որ տվյալները նախնական են, վերջնական արդյունքները կհայտարարվեն օրվա ընթացքում: Սակայն 60-ամյա Ռայիսին արդեն շնորհավորանքներ է ստացել անգամ իր մրցակիցներից:
Նշենք, որ նախագահական այս ընտրություններում պայքար էր ընթանում պահպանողականների ու բարեփոխականների միջեւ, ու Ռայիսին պահպանողական թեւն է ներկայացնում: Հավելենք նաեւ, որ Իրանում ընտրություններին մասնակցել է 28 միլիոն 600 հազար մարդ: