կարևոր
1801 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-19 11:49

Ոստիկանության տարածքային անձնագրային ծառայություններում հունիսի 19-20-ը սահմանվել է հերթապահություն

Ոստիկանության տարածքային անձնագրային ծառայություններում հունիսի 19-20-ը սահմանվել է հերթապահություն

2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում հունիսի 19-ին և 20-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին, ժամը 09.00-ից 18.00-ն սահմանվել է հերթապահություն:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից։

Ուշադրություն` հերթապահությունը սահմանվել է միայն ընտրական գործընթացին վերաբերելի ծառայություններ մատուցելու նպատակով: