կարևոր
25075 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-19 09:37

Եվրո-2020. Անգլիան չհաղթեց Շոտլանդիային

Եվրո-2020. Անգլիան չհաղթեց Շոտլանդիային

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ամենասպասված խաղերից մեկում` Անգլիան Լոնդոնում մրցեց Շոտլանդիայի հետ:

D խմբի այս խաղի առաջին գոլային պահը ստեղծեց Շոտլանդիան, սակայն գնդակը չհայտնվեց ցանցում: Րոպեներ անց արդեն Անգլիայի գրոհի ժամանակ գնդակը դիպավ դարպասաձողին: Ըստ վիճակագրության առաջին կեսում առավելությունն Անգլիայի օգտին էր: Առաջին 45 րոպեներին այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ կեսում էլ նույն իրավիճակն էր: Շոտլանդիան անսխալ էր գործում պաշտպանությունում, իսկ Անգլիան այդպես էլ չէր գտնում դեպի դարպասը տանող ամենաճիշտ ճանապարհը:

Անգլիա-Շոտլանդիա` 0:0:

Վերջին` երրորդ տուրում, այս խմբում կմրցեն հետևյալ զույգերը` Չեխիա-Անգլիա, Խորվաթիա-Շոտլանդիա: Խաղերը կկայանան հունիսի 22-ին: