Հունիսի 19, տարվա 170-րդ (նահանջ տարիներին՝ 171-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 195 օր։
- 1097 թ. – Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները գրավեցին Նիկիա քաղաքը:
- 1623 թ. – ծնվել է Բլեզ Պասկալը, ֆրանսիացի նշանավոր գիտնական, փիլիսոփա, ֆիզիկոս և մաթեմատիկոս (մահ. 1662 թ.):
- 1807 թ. – 1806-1812 թթ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Աթենքի մոտ տեղի ունեցած ծովային ճակատամարտում ռուսական բանակը ջախջախեց թուրքական բանակին:
- 1846 թ. – ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում տեղի ունեցավ բեյսբոլի առաջին խաղը:
- 1920 թ. – Նեմեսիս գործողության շրջանակներում Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին և վիրավորեց նրա ընկեր Խան Մահմադովին` Բաքվի խորհրդարանի «Մուսսավաթ» կուսակցության հիմնադրին:
- 1996 թ. – մահացել է Մայքլ Տեր-Պողոսյանը, հայազգի ֆիզիկոս, գյուտարար, Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի (Positron emission tomography) ստեղծողներից մեկը (ծն. 1925 թ):
- 2006 թ. – թողարկվեց Rome: Total War: Alexander համակարգչային խաղը: