կարևոր
2146 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-18 20:38

«Հայաստան» դաշինքը հունիսի 21-ին պետության կառավարման ղեկը կվերցնի իր ձեռքը և դուրս կհանի Հայաստանը այս իրավիճակից. Վահե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ այս հրապարակ էին բերել մի քանի հազար քաղաքացիների՝ իրենց կամքին հակառակ։ Այսօր իրենցից շատերն այստեղ են, որովհետեւ եկել են հոժար կամքով։ Եկել են հանուն ուժեղ ու կայուն Հայաստանի։ «Հայաստան» դաշինքի՝ Հանրապետության հրապարակի եզրափակիչ հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ մեր հայրենակիցները դաշինքը որպես իշխանություն են տեսնում, որն ամսի 21-ին վերցնելու է պետությունը կառավարելու ղեկը եւ երկիրը հանի այս վիճակից։

«Հունիսի 20-ին մերժում ենք պոպուլիզմը, դավաճանությունը, սուտը, կեղծիքը։ Նիկոլը բունկերում է գիշերն անցկացնելու' բրոնեժիլետով»,-ասաց  Վահե Հակոբյանը։

«Առաջին օրերից հասկացանք, որ «Հայաստան» դաշինքը չի ընկալվում որպես ընդդիմություն, մենք ի՞նչ ընդդիմություն, մեր դաշինքը տեսնում են ուժ, քաղաքական միավոր, որը ամսի 21-ին կվերցնի պետության կառավարման ղեկը իր ձեռքը և դուրս կհանի Հայաստանը այս իրավիճակից: Մենք պետք է 24 ժամ շարունակ աշխատենք, որ ուղղենք մեր երկրի ողնաշարը»,- ասաց Վահե Հակոբյանը: