16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Վճռորոշ պահ է, մեր ժողովրդի որոշումից է կախված, թե ինչպիսի ապագա կունենանք և որ երկրում մեր զավակները կմեծանան: Այս մասին այսօր հայտնել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը` «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ:
Հակոբյանը նշեց՝ վստահ է, որ ժողովուրդը ճիշտ որոշում կկայացնի:
«Շատ շուտ կարող ենք ուղղել բանակի ողնաշարը: Վստահ եմ, որ մեր ժողովուրդը կընտրի բանիմաց ղեկավարի, որը մեր ժողովրդին առաջ կտանի և կբերի հաղթանակներ»,-ասաց Մովսես Հակոբյանը: