ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այսօր կայացած նիստում Անտոնիո Գուտերեշին վերընտրել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Համապատասխան որոշման մասին նիստում հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ Վոլկան Բոզկիրը։
«Ես պատիվ ունեմ հայտարարելու Անտոնիո Գուտերեշին 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը երկրորդ ժամկետով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելու մասին»,- ասել է նա:
Գուտերեշի վերընտրության մասին բանաձևն ընդունվել է առանց համընդհանուր հավանության քվեարկության: