կարևոր
1900 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-18 18:37

Արտահերթ ընտրությունների կապակցությամբ դատարաններում սահմանվել է հերթապահություն

Արտահերթ ընտրությունների կապակցությամբ դատարաններում սահմանվել է հերթապահություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն: Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը: