Ուղիղ չորս ամիս անց՝ այսօր, ինձ կարճ ժամկետով վերադարձրին իմ ՀՀ անձնագիրը, որն այլ իրերի շարքում ապօրինաբար պահվում էր այս տխուր ու անգույն շենքում (ԱԱԾ շենք): Նպատակը մեկն էր, որ այս անձնագրով ամսի 20-ին գնամ ընտրատեղամաս և քվեարկեմ ընդդեմ Նիկոլի և նիկոլիզմի: Այս մասին այսօր ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի նախկին տնօրեն, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը:
Նա իր բոլոր ծանոթներին կոչ արեց՝ գնալ ընտրատեղամաս և իրենց ձայնը տալ ցանկացած քաղաքական ուժի, որը Նիկոլի դեմ է: «Մի՛ ալարեք, ամսի 20-ին օրվա ընթացքում հորդորեք ձեր բարեկամներին, ընկերներին, հարևաններին և գնացեք ընտրատեղամաս, տվեք ձեր ձայնը ցանկացած քաղաքական ուժի, որը Նիկոլի դեմ է, կոչ եմ անում բոլորիդ, որ այդ օրը ձեր դիրքորոշումն արտահայտեք և օգնեք մեր երկիրն ազատել այս գարշահոտող քաղաքական դիակից»,– ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։