կարևոր
1798 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-18 17:01

Երևանի Չեխով-Շևչենկո փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Երևանի Չեխով-Շևչենկո փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թվականի հունիսի 19-ին Երևան քաղաքի Չեխովի փողոց-Շևչենկոյի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Չեխովի փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցները նշված խաչմերուկում կունենան երթևեկության առավելություն՝ Շևչենկոյի փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցների նկատմամբ:

Հ  Ա  Յ  Տ  Ա  Ր  Ա  Ր  ՈՒ  Թ  Յ  ՈՒ  Ն