կարևոր
2110 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-18 15:19

Եկան իշխանության, չկատարեցին ոչ մի խոստում և իրականում քանդեցին ամեն ինչ. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեք տարի մի խումբ մարդիկ խաբելով մարդկանց, օգտվելով տարիներ շարունակ կուտակված խնդիրներից՝ խոստացան նրանց բարեկեցիկ կյանք ու եկան իշխանության: Գավառ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Երեք տարվա ընթացքում նրանք չկատարեցին ոչ մի խոստում և իրականում քանդեցին ամեն ինչ, ինչ կարող էին։ Քանդեցին բանակը, պետական ապարատը, արշավ սկսեցին մեր եկեղեցու և ազգային արժեքների դեմ, թուլացրեցին ժողովրդի դիմադրողականությունը, երկիրը բերեցին-հասցրեցին պատերազմի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։