Իրանում այսօր նախագահ են ընտրում: Կա 4 թեկնածու: Ֆավորիտը Իրանի հոգեւոր առաջնորդի աջակցությունը վայելող պահպանողական գործիչ Էբրահիմ Ռաիսին է:
Իրանում այլախոհներն ու մի շարք ռեֆորմիստներ հորդորել են բոյկոտել ընտրությունները՝ պնդելով, որ նախագահի պաշտոնին հավակնողներից մի քանիսի թեկնածության մերժումը Ռաիսիին առանց լուրջ մրցակցության է թողել:
Իսկ Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին առավոտյան քվեարկելիս կոչ է արել բոլոր իրանցիներին գնալ ընտրության՝ նշելով, որ դա կարեւոր է երկրի ապագայի համար: