կարևոր
1267 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-18 09:11

Այսօր հունիսի 18-ն է. 1987 թ. այս օրը Եվրախորհրդարանը ընդունեց բանաձև «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին»

Այսօր հունիսի 18-ն է. 1987 թ. այս օրը Եվրախորհրդարանը ընդունեց բանաձև «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին»

Հունիսի 18, տարվա 169-րդ (նահանջ տարիներին՝ 170-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 196 օր։

  • 1429 թ. – տեղի ունեցավ Պատեի ճակատամարտը՝ Հարյուրամյա պատերազմի ամենանշանավոր ճակատամարտերից մեկը:
  • 1812 թ. – ԱՄՆ-ն պատերազմ հայտարարեց Մեծ Բրիտանիային ու սկսվեց անգլո-ամերիկյան պատերազմը, որը տևեց 3 տարի:
  • 1815 թ. – Վաթեռլոոյի մոտ տեղի ունեցած մեծ ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտը պարտություն կրեց անգլո-հոլանդա-պրուսական զորքերից:
  • 1821 թ. – Բեռլինում կայացավ Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի պրեմիերան:
  • 1936 թ. – մահացել է Մաքսիմ Գորկին, ռուս մեծ գրող (ծն. 1868 թ.):
  • 1942 թ. – ծնվել է Փոլ Մաքքարթնին, անգլիացի հանրաճանաչ երգիչ, «Բիթլզ»-ի հիմնադիրներից մեկը:
  • 1953 թ. – Եգիպտոսը հայտարարեց իրեն հանրապետություն:
  • 1987 թ. – Եվրախորհրդարանը ընդունեց բանաձև «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին»։
  • 2011 թ. – մահացել է Ելենա Բոները, խորհրդային հայտնի իրավապաշտպան և հրապարակախոս, հռչակավոր գիտնական Անդրեյ Սախարովի կինը (ծն. 1923 թ.):