կարևոր
3127 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-18 11:53

Մենք որդեգրելու ենք գիտության կառավարման և ֆինանսավորման արդյունավետ մոդել. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Ծրագրային դրույթներ «Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահ Աննա Գրիգորյանի ելույթից․

Մենք որակյալ և ժամանակակից կրթություն ենք ապահովելու երկրի ողջ տարածքում՝ բացառելով լեռնային, բարձր լեռնային և սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացումը:

Մրցունակ կրթության և որակյալ գիտելիքի երաշխավորն, իհա´րկե, արհեստավարժ մանկավարժն է:

Պետք է վերարժևորել մանկավարժի տեղն ու դերը մեր հասարակությունում։ Նախատեսվում է ավելացնել մի շարք ուղղություններով մասնագիտությունների ֆինանսավորումը։

Մենք որդեգրելու ենք գիտության կառավարման և ֆինանսավորման արդյունավետ մոդել: Արժեքային ճգնաժամի հաղթահարումը պետք է կրթության և գիտության զարգացման միջոցով լինի։