կարևոր
1099 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-17 22:25

Ժամանակն է, որ յուրաքանչյուր հայ, ՀՀ քաղաքացի սրբագրի երեք տարի առաջ տեղի ունեցած սխալը. Իշխան Սաղաթելյան

Ժամանակն է, որ յուրաքանչյուր հայ, ՀՀ քաղաքացի սրբագրի երեք տարի առաջ տեղի ունեցած սխալը. Իշխան Սաղաթելյան

Վաղուց արդեն ելույթ ունենալուց չեմ հուզվում, բայց Սևանում հուզվում եմ։ Այս մասին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ընթացող «Հայաստան» դաշինքի հանրահավաքին ասաց դաշինքի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայաստանի Գմ ներկաայցուցիչ, Գեղարքունիքի նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանը։

«Հուզվում եմ, որովհետև Ձեր առաջ կրկնակի հաշվետու և պատասխանատու եմ։ Անկախ ընտրություններից, շարունակվելու են մեր շփումները և ամեն անգամ պարզ և բաց աչքերով նայելու եմ Ձեզ՝ իմ ասած յուրաքանչյուր տառի համար պատասխան տալով»,- ասաց Սաղաթելյանն ու շարունակեց․

«Չորս օր առաջ այս տարածքում մի ուրվական կար՝ պարտության, ամոթի և խայտառակության։ Եկել էր Սևանում թշնամություն տարածում։ Մենք պետք է մերժենք այդ տեսակը։ Հունիսի 20-ին Սևանը ևս պետք է փակի այդ պարտության, ամոթի և խայտառակության էջը»,- հայտարարեց նախկին մարզպետը։

Նրա խոսքով՝ այսօրվա իրավիճակը երեկ ընդունած սխալ որոշման արդյունքն է և հիմա ժամանակն է, որ յուրաքանչյուր հայ, ՀՀ քաղաքացի սրբագրի երեք տարի առաջ տեղի ունեցած սխալը։

«Մեր երկիրը վտանգի մեջ է, մեր պետականությունը պետք է վերադարձնենք ժողովրդին։ «Հայաստան» դաշինքը գալիս է երկրում հաստատի կայունություն և անվտանգություն։ Գալիս ենք բարելավենք յուրաքանչյուրիդ կյանքը, վերականգնենք մեր արժանապատվությունը, ուղղենք մեր մեջքը և կառուցենք բոլորիս երազած Հայաստանը»,- ասաց Սաղաթելյանը։