09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության 2-րդ տուրի Դանիա-Բելգիա հանդիպումն որոշ ժամանակով կդադարեցվի: Այդ մասին հայտնել է բելգիացիների հարձակվող Ռոմելու Լուկակուն:
Երկու թիմերի ֆուտբոլիստները որոշել են 10 րոպեով կանգնեցնել խաղը և իրենց շնորհակալությունը հայտնել բժիշկներին, որոնք չորս օր առաջ կայացած Դանիա – Ֆինլանդիա հանդիպմանը փրկել են դանիացի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենի կյանքը, որը 43-րդ րոպեին կորցրել էր գիտակցությունը սրտի կանգի պատճառով:
Ռոմելու Լուկակուն, որը Քրիստիան Էրիկսենի հետ միասին հանդես է գալիս Միլանի «Ինտերում», լրագրողներին ասել է, որ բավական երկար լաց է եղել, երբ իմացել է տեղի ունեցածի մասին:
Քրիստիան Էրիկսենը դեռևս գտնվում է հիվանդանոցում և շարունակում բուժումը: Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Հյուլանդը հայտնել է, որ ֆուտբոլիստը խաղը դիտելու է իր հիվանդասենյակում, հույս հայտնելով, որ ֆուտբոլիստների պատրաստած ակցիան նոր ուժ կտա նրան հաղթահարելու հիվանդությունը: