Վստահ եղեք, որ կրում ենք ու լավ ենք կրում։ Անելու ենք ամեն ինչ, որ երկիրը զարգացման այլ հնարավորություն, տեմպեր և դինամիկա ունենա: Այս մասին Գեղարքունիքի մարզի Շորժա կամուրջի մոտ բնակիչների հետ կարճատև հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Երբ նոր էինք մտնում այս քարոզարշավի մեջ, ես չէի էլ պատկերացնում, որ նման աջակցություն եմ ստանալու ժողովրդից։ Սա և՛ ոգևորում է, և՛ պարտավորեցնում է։ Սա նշանակում է, որ մենք պետք է ամիսը 30 օր, շաբաթը 7 օր, օրվա մեջ 24 ժամ աշխատենք։ Պետք է անենք ամեն ինչ, որ դուք չհիասթափվեք, որ վստահ լինեք ճիշտ ընտրություն կատարած լինելու մեջ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։