կարևոր
1783 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-17 14:54

Մենք բերելու ենք հանգստություն և համերաշխություն. Ռոբերտ Քոչարյան

Մենք բերելու ենք հանգստություն և համերաշխություն. Ռոբերտ Քոչարյան

Պետական համակարգում կարգապահությունը, պարտավորություն վերցնելը  և կատարելը լուրջ մակարդակի վրա պետք է լինի և  եթե  «Հայաստան» դաշինքն ասում է, ուրեմն անպայման այդ հարցերով զբաղվելու է: Այս մասին Վարդենիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Մենք վենդետա չենք անելու, բերելու ենք հանգստություն և համերաշխություն, հասկանում ենք որ թիմով չափազանց ծանր բեռի տակ ենք մտնում, բայց պետք է այդ բեռը տանենք»,- ասել է Քոչարյանը:;

Նա նշել է, որ ընդունել է հանդիպումներից մեկի ժամանակ իրեն ուղղված մի փաստաբանի պատգամը, որ պաշտոնի նշանակելուց առաջ թեկնածուին պետք է կշեռքին կանգնեցվի, որպեսզի այն ստանձնելուց հետո հանկարծ նրա քաշը չավելանա:

«Այսօր չկա ծրագիր, չկա ուղեցույց, գործարարները չեն հասկանում, թե դեպի ուր է գնում երկիրը, ներդրումները զրոյացել են, ուղակի այսօր մենք Հայաստանում ունենք տարեկան 0 ներդրում, սա բերում է աշխատատեղերի կրճատման և աղքատության աճին:

Անդրադառնալով ներքին համերաշխության վիճակին՝ ՀՀ երկրորդ նախագահը  շեշտեց. «Եթե երկրի առաջին դեմքը մուրճը ձեռքին է քայլում երկրով մեկ, դուք ուզո՞ւմ եք ներքաղաքական համերաշխություն լինի, մեկը մյուսին սիրի՞, չի կարող նման բան լինել»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

Վարդենիսի բնակիչների հետ հանդիպմանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մանգաղ են նվիրել: Վարդենիսի բնակիչը, հիշեցնելով, որ վարչապետի պաշտոնակատարը մուրճով է քայլում, նշեց, որ մուրճն ու մանգաղը բանվորի եւ գյուղացու հայտնի գործիքներն են:

«Ես ուզում եմ ձեզ մանգաղ նվիրել, որպեսզի այս մանգաղով ամբողջ մոլախոտը հեռացնեք քաղաքականությունից»,- ասել է Վարդենիսի բնակիչը:

Ռոբերտ Քոչարյանը ընդունել է նվերը եւ սեղմել է նվիրողի ձեռքը:

«Սկզբում վախեցա: Կարծում էի, որ կաստրացիայի գործիք է: Խոստանում եմ օգտագործել այն իր ուղիղ նշանակությամբ»,- վստահեցրել է Ռոբերտ Քոչարյանը: