կարևոր
2005 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-17 12:44

Ընտրությունը բավականին պարզ ու միևնույն ժամանակ՝ բավականին բարդ է. սեղանի վրա դրված է Հայաստանի լինելու-չլինելու խնդիրը. Անդրանիկ Թևանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ընտրությունը բավականին պարզ ու միևնույն ժամանակ՝ բավականին բարդ է։ Սեղանի վրա դրված է Հայաստանի լինելու-չլինելու խնդիրը: Այս մասին Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց տնտեսագետ, «Հայաստան» դաշինքի անդամ Անդրանիկ Թևանյանը։

«Մեզ փորձում են բաժանել, մեզ սպառնում են ներսից, մեզ վրա փորձում են մուրճ բարձրացնել։ Վերցրեք այդ մուրճը նրա ձեռքից, այդ մուրճը ձեր գուլխների համար է նախատեսված»,- ասաց Թևանյանը՝ դիմելով «մուրճավորի թիմակիցներին»։

«Թուրքերն ու ադրբեջանցիները չեն թաքցնում, որ սատարում են այս վարչախմբին և փորձում են պաշտպանել Նիկոլի իշխանությունը, որպեսզի հետագայում հյուրանոց կառուցեն Ստեփանակերտում և հետագայում գրավեն ամբողջ Հայաստանը»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։