Մենք քարոզարշավի համար երեք նպատակ ենք դրել։ Առաջինը՝ ծրագրի ներկայացուցմն է ժողովրդին։ Այն որոշ մասերով լրացումներ է պահանջում, որը կձևավորվի ընտրողների հետ հանդիպումներից հետո։ Երկրորդը ուզում էինք ներկայացնել մեր թիմը։ Այն ի սկզբանե անվանել ենք Հայաստանի պատմության մեջ լավագույն քաղաքական հավաքականը։ Կարծում եմ` կարողացել ենք դա անել։ Երրորդը ՝ուզում էինք վերադարձնել քաղաքակիրթ քաղաքական դիսկուրս (քննախոսություն), որը հաջողվեց։ Քաղաքական դիսկուրսը նորից վերադարձել է քաղաքական դաշտ։ Հասարակությունը լսում է քաղաքական ծրագրեր և քննարկում երկրի ապագան: Այս մասին ասաց Վիկտոր Սողոմոնյանը։
Նրա դիտարկմամբ՝ նպատակ ունեին նաև, որ ժողովուրդը սկսեր թացն ու չորը տարբերել։ «Ուզում էինք մարդիկ գիտակցեին՝ այն մեղադրանքները,որոնք տարիներ շարունակ հնչել են և՛ դաշինքի ղեկավարի, և՛ այլ անդամների հասցեին, սին էին։ Այն մթնոլորտը, որը առկա է հանրահավաքների, հանդիպումների ընթացքում, որի աղբյուրը Հայաստան» դաշինքն է, կարելի միայն գոհունակություն հայտնել»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։