կարևոր
1534 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-17 09:16

Անհետ կորածների թիվը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

Անհետ կորածների թիվը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

Անհետ կորածների թիվը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

«ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ զինծառայողների վերաբերյալ «գաղտնի» փաստաթղթի մասին

ՀՀ Կառավարության որոշմամբ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող ամսական 300,000 դրամ աջակցության «Կամուրջ» ծրագրի շահառուների տվյալները հրապարակված են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կայքում`անհետ կորածների անվանական ցանկով։ Հետևաբար, փաստաթուղթը հանրամատչելի է և որևէ գաղտնիություն չի պարունակում։

«Կամուրջ» ծրագիրն իրականացվում է նախորդ տարվա դեկտեմբերից, և այդ պահի դրությամբ՝ անհետ կորած զինծառայողների հարազատներն սկսել են ստանալ աջակցություն՝ մինչև վերջնական շահառու դառնալու որոշման կայացումը։ Այնուհետ՝ դիերի գտնվելուց և նույնականացվելուց հետո, շահառուներն ստացել են զոհված անձի համար նախատեսված աջակցությունն, իսկ մյուսների վերջնական շահառու դառնալու հարցը կորոշվի սահմանված կարգով։

Ծրագրի մեկնարկից մինչ օրս գտնվել և նույնականացվել է շուրջ 700 դի, հետևաբար, տարածվող` անհայտ կորածների թիվը չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է հայտարարությունում։

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ավելի վաղ հայտնել էր, որ  Զինվորների ապահովագրության հիմնադրամը՝ ապրիլին, Կառավարությանը զեկուցել է,  որ անհետ կորածների թիվը 1064 է: